|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կոնկրետ մեր քաղաքում ՔՊ-ն առաջին դեմքով հանդես չեկավ, որովհետև չուներ այն թեկնածուն, որով կարող էր հանդես գալ առաջին դեմքով և որևէ շանս չուներ հաղթելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Գեղարքունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, Սևան խոշորացված համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածու Արտակ Վարդանյանը քվեարկությունից հետո։
«Մեր քաղաքում էլ, հուսով ենք, կա ապագա առանց ՔՊ-ի»,-ասաց նա։
Արտակ Վարդանյանը վսահեցրեց, որ իրենք ամեն ինչ կանեն հաղթելու համար, և եթե համայնքապետի պաշտոն էլ չունենան՝ կունենան լուրջ ներկայություն ավագանում կազմում։
Նշենք, որ Սևան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3 ուժ՝ ՀՅ Դաշնակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը:
Մանրամասն՝ տեսանյութում․