|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Վարդենիսի ավագանու՝ դատարանի որոշումից հետո առաջին արտահերթ նիստում խմբակցությունները ներկայացրին համայնքապետի իրենց թեկնածուներին՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Միասնական Վարդենիս» խմբակցությունը հայտարարեց, որ այս նիստի ժամանակ նույնպես սեփական թեկնածու չի առաջադրի և «Ահարոն Խաչատրյան» խմբակցության հետ դաշինքի համաձայն կպաշտպանի «Ահարոն Խաչատրյան» խմբակցության թեկնածուին։
«Ահարոն Խաչատրյան» խմբակցությունը առաջադրեց և պաշտպանեց ցուցակի առաջին համար Ահարոն խաչատրյանի թեկնածությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցչը հայտարարեց, որ ՔՊ-ն թեկնածու չի առաջադրում։
Նշենք, որ նախկին ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն Արամ Մելքոնյանն էր, որը, սակայն, ավելի քիչ ձայն հավաքեց, քան ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուն, և բազմաթիվ հրահրումներից հետո ՔՊ-ն հասավ նրան, որ դատարանի որոշմամբ համայնքի ղեկավարի ընտրության նոր նիստ հրավիրվեց։
Մանրամասն՝ տեսանյութում․