|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այն որ տևական ժամանակ է տարբեր շինծու քրեական գործերով ուղիղ քաղաքական հետապնդման եմ ենթարկվել և իշխանության թիրախում եմ, դա պարզ էր, դա ավելի է ինձ ուժ տվել և իմ ընտրած ճանապարհի ճշմարտացիության համոզմունքներս ավելի է խորացվել: Այս մասին գրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:
«Բայց այս ստահակ իշխանությունները երկար բարակ մտածելուց հետո թիրախավորել են նաև սրբագույն արժեքը՝ ընտանիքը...
Հերթական քրեական գործերից մեկով անցել են նաև մարդկայինի սահմանը և որպես վկա հարցաքննության են կանչել ընտանիքիս անդամների՝ Մորս, կնոջս, քրոջս...
Ընդամենը մեկ բան կասեմ.
Մեկա չեմ կոտրվելու, իմ ընտանիքը ևս ամուր է և գիտակցում է, որ պայքարս հանուն հայրենիքի է, իսկ Հայրենիքը բացարձակ արժեք է...»,- գրում է Մանթաշյանը: