|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հերթական անգամ անցել է միջազգային հավատարմագրման պարբերեկան գործընթացը՝ Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի կողմից (ANAB), ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 ստանդարտի պահանջներին համապատասխան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
ՊՈԱԿԻ սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան ամեն տարի ընդլայնում է ոլորտը որևէ ցուցանիշով կամ ցուցանիշներով և պարբերական գնահատման այս տարի անցկացված գործընթացում ևս լաբորատորիայում որևէ անհամապատասխանության չի գրանցվել: