Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին «Զինվորի տանը» ծանոթացրել է տղաների բուժման, վերականգնման պայմաններին:
ԵՄ դեսպանին ներկայացրել են, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են իրականացվում։
Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել նաև «Զինվորի տանն» անցկացվող կինոդասընթացներից մեկին: Երբ դեսպանին ցուցադրվել են պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանել է, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է «Զինվորի տանը»:
Դեսպանն առաջարկել է հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ համատեղ ծրագրեր: