|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ և անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Սակայն կառավարությունն ու ՔՊ-ն դեմ են:
Հարցի առիթով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց. «Մի փոքր անհասկանալի է, թե ինչպես կարելի է դեմ լինել, որ զինծառայողները օգտվեն ինչ-որ արտոնությունից: Կարծում եմ՝ այս օրենքը պետք է խստացվի, պետք է ներառել նաև ընտանիքի անդամներին»: