|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում երեքշաբթի առավոտյան առնվազն 134 մարդ է ձերբակալվել «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության (FETO)» հետ կապ ունենալու կասկածանքով․ հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի և Անկարայի հինգ թաղամասերում։
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորականներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ կատարեցին։ Հիմնական դիմակայությունը ծավալվեց Ստամբուլում և Անկարայում, 250 մարդ զոհվեց՝ չհաշված ապստամբներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։ Անկարան հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետ կապված FETO-ին։