|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիան և Իսրայելը վճռական են, որ թույլ չտան Իրանի՝ միջուկային տերություն դառնալը։ Այսպիսի հայտարարություն են արել երկու պետությունների արտգործնախարարներ Լիզ Թրուսը և Յաիր Լապիդը բրիտանական The Telegraph թերթի համար համատեղ հոդվածում։
«Մենք օր ու գիշեր աշխատելու ենք, որպեսզի Իրանի ռեժիմը երբևէ միջուկային տերություն չդառնա: Ժամանակը սպառվում է, ինչը մեծացնում է մեր գործընկերների և ընկերների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ տապալելու համար Թեհրանի հավակնությունները»,- ասվում է հրապարակման մեջ։
Սպասվում է, որ նոյեմբերի 29-ին կստորագրվի տասնամյա համաձայնագիր, որը հնարավորություն կտա երկու երկրներին ավելի սերտ աշխատելու այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, տեխնոլոգիաների զարգացումը, պաշտպանությունը, առևտուրը և գիտությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Իրանը Վիեննայում կվերսկսի իրանական միջուկային ծրագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ բանակցությունները։ Իրանից բացի, բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։