|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 22-ի ԲԴԽ-99-Ո-282 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարեն Բիշարյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր», - նշված է հրամանագրում։
Հիշեցնենք՝ Կարեն Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով մեղադրող դատախազներից էր։ 3 տարվա մեղադրանքից հետո պարզվեց գործը հակասահմանադրական է։ Մնում է ենթադրել, թե ինչպիսի «արդարամիտ» դատավոր է նա լինելու, եթե պաշտպանում էր հակասահմանադրական մեղադրանք։