|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, եղանակի մառախլապատ լինելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ից մինչև 08։40-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, բախվել են «Mercedes», «ՎԱԶ 21015», «Volvo», «Nissan», «ЗИЛ», «Nissan», «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարների հետևանքով տուժածներ չկան, իսկ «ЗИЛ»-ը դուրս է եկել ճանապարհի երևթեկելի գոտուց և տապալել բետոնե էլեկտրասյունը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Վթարների պատճառը եղել է մառախուղը: