|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի Mahan Air ազգային ավիաընկերությունը կիրակի առավոտյան կիբերհարձակման է ենթարկվել․ հայտնում է Fars-ը։
«Այսօր առավոտյան Mahan Airlines ազգային ընկերությունը ենթարկվել է կիբերհարձակման, որը հաջողությամբ հետ է մղվել ու չեզոքացվել», - ասվում է հաղորդագրությունում։
Իրանը հաճախակի է ենթարկվում կիբերհարձակումների։ Այսպես՝ հոկտեմբերի երկրորդ կեսին խախտվել էր իրանական բենզալցակայանների համակարգը, ինչը թույլ էր տալիս իրանցի վարորդներին բենզին գնել զեղչված գներով։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, որ համակարգը կիբերհարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Հուլիսին անջատվել էին Իրանի տրանսպորտի նախարարության համակարգերը։ Նաև պետական երկաթուղային ընկերության կառավարման համակարգերի վրա հարձակման հետևանքով նախկինում նկատվել էին գնացքների շարժի խափանումներ։ Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը հունիսի 20-ին հայտարարել էր Բուշերի ատոմակայանում տեխնիկական խափանումների մասին, ինչի հետեւանքով նրա աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվել էր։