|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսպանիայի արտաքին գործերի նախարարը մտադիր է շուտով այցելել Աթենք՝ պարզաբանումներ տալու իր երկրի և Թուրքիայի միջև պաշտպանական գործարքի վերաբերյալ. հայտնում է Իսպանիայի ԱԳՆ-ն։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի՝ Թուրքիա կատարած այցի կապակցությամբ և ավիակիր կառուցելու համաձայնագրի շուրջ Էրդողանի հայտարարություններից հետո ուրբաթ օրը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոլաոս Դենդիասը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալվարեսի հետ: Զրույցի ընթացքում Ալվարեսը պարզաբանել է, թե ինչ է հայտարարվել Անկարայում Սանչեսի ու Էրդողանի հանդիպումից հետո։ Նա առաջարկել է անհապաղ այցելել Աթենք՝ համապատասխան հարցերը լիովին պարզաբանելու համար։ Առաջարկն ընդունվել է։