|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միացեք մի լռեք։ Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով։ Այս մասին գրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի մայրը:
«Ես՝ Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Աբգար Նազարյանի մայր Նաիրա Նազարյանը պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրա կառավարման տարիներին Հայաստանը միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է, որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։
Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին, որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»,- գրել է նա:
Այս կոչին միացել և շարունակում են միանալ Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողները։ Նրանց թվում է Մելանյան Արոյանը՝ Ազիզ Աղաջանյանի մայրը, Ելիզավետա Բուդաղյանը՝ Արման Օհանջանյանի մայրը։