|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ։
«Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես՝ հայկական կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիան կողմերին կոչ է անում նաև պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով։