|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ-ում ՔՊ-ական մի պատգամավոր կա (անունը չեմ տալիս, արժանի չէ, որովհետև համ կոչ է անում դադարեցնել քաղաքական քննադատությունը, համ էլ իր հարցազրույցում հիմար քննադատություն է ուղղում ընդդիմությանը), մի ճիշտ բան է ասել այսօր: Ասում է, եթե ուզում ենք, որ մեզ հարգեն ու դաշնակից ունենանք, պետք է հինգերորդ շարասյուն չլինենք: Այս մասին գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Լրիվ համաձայն եմ: Հինգերորդ շարասյուն չպետք է լինի իշխանության մեջ, հետևաբար՝ ՔՊ-ն, իրեն սպասարկող մի շարք արտախորհրդարանական խմբակներով հանդերձ, պետք է հեռացվեն իշխանությունից:
Պարոն երեսփոխան (ուղիղ իմաստով), հենց հինգերորդ շարասյուն լինելն է, որ այսօր ռազմավարական դաշնակիցը և բարեկամ երկրները չեն վստահում ձեր տխմար բազմակողմանի խաղերին:
Գնացեք, ու գլուխներդ պատերին տվեք, բայց այդ մասին հետո: Դուք մսխել եք Հայաստանի ինքնիշխանությունը, դուք զրկել եք Հայաստանին և Արցախին իրենց կենսական տարածքներից, դուք աճուրդի եք հանել Հայաստանի ազգային շահերը»,- գրել է նա: