|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ նախագահի հրամանագրով ՝ Վլադիմիր Կարմիրշալյանը հետ է կանչվել Իսպանիայի Թագավորությունում և Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- նշված է հրամանագրում։