|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լեհական բանակը, սահմանապահները, ոստիկանությունը և Բելառուսի հետ սահմանին գտնվող անվտանգության այլ ուժեր գտնվում են առավելագույն պատրաստության վիճակում. ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Մեր սահմանապահները, լեհական բանակը, ոստիկանությունը և մյուս ծառայությունները գտնվում են առավելագույն պատրաստության վիճակում»,- ասել է նա։
Դուդան վստահեցրել է, որ Լեհաստանը կարող է հաղթահարել Բելառուսի հետ սահմանին տիրող ճգնաժամը։ «Ես մշտական կապի մեջ եմ մեր տարածաշրջանի երկրների ղեկավարների և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Նրանք ըմբռնումով և աջակցությամբ են վերաբերվում Լեհաստանի դիրքորոշմանը»,- ասել է քաղաքական գործիչը։
Հինգշաբթի Լեհաստանի և Բելառուսի սահմանին միգրանտների թիվը հասել էր 5 հազարի: