|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կալանավորելիս աղմուկ է բարձրանում, ապա նրանց մոռանում են եւ չէին հիշի, եթե փաստաբանները չանդրադառնային այդ գործերի ընթացքին:
Երեկ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարություն են տարածել, որ զենքի փորձաքննություն չի արվում, այն հանձնարարվել է ոչ կոմպետենտ անձի, եւ Տոնոյանին թույլ չեն տալիս մասնակցել փորձաքննությանը, ինչը վկայում է այն մասին, որ նպատակն է «մինչդատական վարույթի ողջ ընթացքում նրան պահել կալանքի»:
Կալանավորված Աղվան Հովսեփյանն էլ առողջական խնդիրներ ունի, չի ընդունում մեղադրանքը, եւ, ըստ փաստաբանի, քննությունը դոփում է տեղում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում