|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նոյեմբերի 4-ին ժամը 18։00-ին լրացավ սահմանված այն ժամկետը, երբ նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների մասնակից կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, դրանց ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները կարող էին ինքնաբացարկի դիմում ներկայացնել․ հաղորդում է Panorama.am-ը:
263 թեկնածուներից որևէ մեկն ինքնաբացարկ չի հայտնել։ Հետագա պայքարից չեն հրաժարվել նաև քաղաքական ուժերը։
Միայն ՀԱԿ ընտրացուցակի մեկ թեկնածուի գրանցում ԿԸՀ-ն մերժել է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Այս ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր։
.jpg)