|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` օգոստոսի 31-ին, տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստ: Նիստը վարել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
Օրակարգում քննարկվել են Հայաստանին և Արցախին սպառնացող մարտահրավերները, տարածաշրջանային վիճակը, ներքաղաքական իրավիճակը և Հայաստանի տարբեր համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունները:
Նիստի ընթացքում ներկայացվել է կուսակցության կատարած աշխատանքը միջազգային գործընկերների հետ՝ կապված Ադրբեջանի չդադարող ագրեսիայի, հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ:
Հանձնարարականներ են տրվել շարունակել աշխատանքները նշված ուղղություններով և հստակեցնել անելիքները՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: