|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշեց թույլատրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ իր անվամբ, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել ՀՀ դրամով ավանդային հաշիվ։
ՊԵԿ-ն այս հաշվից ելքերը կարող է իրականացնել էլեկտրոնային եղանակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նպատակն է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման ժամանակ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձապետական միասնական (արդեն բացված) հաշվից վճարումները կանոնակարգելը: