|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն օրերս հայտարարեց, որ դեկտեմբերի ընտրություններին կառաջադրվի «Ասլանյան դաշինքով»: Նա ինտենսիվ բանակցություններ էր վարում մի շարք քաղաքական ուժերի հետ, այժմ վերջնականապես կողմնորոշվել է եւ կառաջադրվի Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ նորաստեղծ «Հզոր համայնք» կուսակցության դաշինքով:
Հիշեցնենք․ վերջինը կազմավորվել է Արարատի մարզի համայնքապետերի կողմից՝ հենց այս ՏԻՄ ընտրությունների նախօրեին: Կուսակցության ղեկավարը Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանն է, որը Վեդիում առաջադրվելու է եւ մրցելու է ՔՊ-ական կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ: Սակայն խոսվում է, որ կուսակցության «հետեւում» Նարեկ Սամսոնյանն է, որի կուսակցության հենքի վրա է կազմավորվել այս նոր միավորը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում