|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր առավոտյան հրապարակեց որոշումը՝ մերժելով պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը։ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը, և քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը, որ 2 տարի 4 ամիս և արդեն մի քանի օր գտնվում է անազատության մեջ՝ դեռ 2021-ի դեկտեմբերից, շարունակելու է մնալ կալանավորված»,- հայտնեց նա:
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։