|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, ավագ պարեկներ Վարդան Նիկոլյանի և Ռուսլան Միրզոյանի գլխավորությամբ Արաբկիր վարչական տարածքում շրջագայություն կատարելիս նկատել են, որ Կոմիտասի պողոտայի թիվ 23 հասցեում գործող «allcell.am» հեռախոսների և պլանշետների խանութ-սրահի ապակին կոտրված է, և 2 հոգի կասկածելի պարկերով փորձում են հեռանալ այդ վայրից։
Պարեկները, հետապնդելով նրանց, կարողացել են մեկին բռնել, իսկ մյուսը շենքերի արանքով դիմել է փախուստի։ Բռնվածը պարեկների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Արդեն դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավոությամբ, ովքեր դեպքի վայրում հայտնաբերել են այնտեղից գողացված հեռախոսներ, պլանշետներ, նոութբուքեր և այլ աքսեսուարներ։