|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մենք հուսով ենք, որ Իրանը խելամիտ կգործի։ Այդ դեպքում նա Ադրբեջանի հետ ոչ մի խնդիր չի ունենա. ըստ Haber Global-ի՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը կատեգորիկ դիրքորոշում է ընդունել և ոչ մի զիջման չի գնում։
«Ոչ մի զիջում չի արվում. մենք կարող ենք ցանկացած առևտուր իրականացնել Իսրայելի հետ. մենք Իսրայելի հետ ունենք նույն կապերը, ինչ տարբեր այլ երկրների հետ, և դրանք կշարունակվեն ապագայում»,- մեջբերել է նա Ադրբեջանի նախագահի խոսքերը։
Անդրադառնալով Իրանին՝ Էրդողանը նշել է, որ այս հարցերում երկրները չպետք է և չեն կարող ազդել միմյանց որոշումների մեխանիզմների վրա։