|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, տրակտորը շրջվել է և փլուզել պատը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 50/1 հասցեում գտնվող «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում «GՏB» մակնիշի տրակտորը, որը վարել է Ռաֆիկ Խաչատրյանը, աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է, ապա բախվել քարե պարսպին, ինչի հետևանքով մոտ 25 քմ քարե պարսպի հատվածը փլուզվել է։