|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 21-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Կովերի սար» կոչվող հանդամսում «Беларус-80» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ք.) տրակտորը մոտ 50 մ գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է. Ա. Ք.-ի դին դուրս է բերվել տեղի ուժերով:
Տրակտորը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: