|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունները 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատերազմ հայտարարեցին բոլոր այն համայնքների ղեկավարներին, որոնք քննադատել էին ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին կամ ընտրությունների ժամանակ աշխատել են այժմյան ընդդիմության օգտին: Արդյունքում Երեւանից Սյունիքի մարզ գործուղվեցին մի շարք քննիչներ, ու սկսվեց համայնքների ղեկավարների ձերբակալման ու Երեւանում հարցաքննելու գործընթաց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ Սյունիքի մի շարք համայնքի ղեկավարների ձերբակալման ու Երեւան տեղափոխման օրը իրավապահներն ուշագրավ պատմության մեջ են ընկել: Մեր տեղեկություններով՝ մինչ քննիչները ձերբակալված համայնքի ղեկավարներին մեքենայով տեղափոխել են Երեւան, նրանց հարազատներն ու գործով անցնող վկաները ուղղաթիռով քննիչներից շուտ հասել են Երեւան ու բաժիններում դիմավորել են իրենց հարազատներին:
Ասել է թե՝ կալանավորված համայնքի ղեկավարների գործով անցնող վկաները ավելի օպերատիվ են գտնվել, քան քննիչները: Քննիչները մինչ օրս հիշում, քննարկում են այդ օրերի իրադարձությունները»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում