|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով՝ հնարավոր է, որ Սահակաշվիլիի առողջական վիճակի պատճառով բժիշկների խորհրդակցություն անհրաժեշտ կլինի հրավիրել երեքշաբթի օրվանից շուտ:
Կիպշիձեն Սահակաշվիլիին այցելելուց հետո ասել է, որ Սահակաշվիլին բարոյապես իրեն լավ է զգում, բայց դժվար է քայլում, թույլ է և գունատ:
Նրա խոսքով՝ խորհրդակցությանը մասնակցող բժիշկները պետք է կարծիք հայտնեն, թե արդյո՞ք անհրաժեշտ է Սահակաշվիլիին հիվանդանոց տեղափոխել, և ինչպես կարող է նրա բուժումը շարունակվել: