կարևոր
3595 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-26 19:46
Արցախ

Սա դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ընտրությունն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Վարդանյան

Սա դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ընտրությունն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա գյուղերում անցկացված հանդիպումներից հետո գրել է՝  բնակիչների տոկունությունը հպարտացնում է։

«Հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքների բնակչության հետ և ուզում եմ ասել, որ ինձ հպարտ եմ զգում տեսնելով արցախահայության տոկունությունը:

Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի:

Սա դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ընտրությունն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը: