|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սա անվստահություն է իշխանությյան նկատմամբ, իշխանությունն էնքան է խաբել ժողովրդին, որ անգամ ամենալավ նախաձեռնությունը ի սկզբանե դիտարկվում է մեղավորության կանխավարկածի տեսանկյունից, այսինքն՝ իշխանությունը մեղավոր է, քանի դեռ հակառակը չի ապացուցել կյանքը, թե չէ՝ մենք բժիշկ չենք, որ հասկանանք պատվաստանյութն ինչքանով է արդյունավետ, ինչքանով՝ չէ․ նշեց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Բանախոն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածը անձին իրավունք է վերապահում հրաժարվելու իր համար կասկածելի բժշկական փորձերից։
«Այն, որ սա բժշկական փորձ է, էստեղ երկրորդ կարծիք չկա, քանի որ չկա որևէ՝ միջազգայնորեն ճանաչված կազմակերպության պաշտոնական եզրակցություն, օրինակ՝ ԱՀԿ-ի, որ պատվաստանյութ ընդունելը բացառում է հայտնի համավարակով վարակվելու հնարավորությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։