|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի Անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ «շնորհիվ «իմամ Զամանի» ուշադիր հետախուզական աշխատանքների, Բուշեր նահանգում հայտնաբերվել և ձերբակալվել են տարածաշրջանի՝ համաշխարհային իմպերիալիզմի հետ կապ ունեցող որոշ երկրների հատուկ հետախուզության գործակալներ»:
«Նշված երկրների հետախուզական ծառայությունների նպատակների թվում են (հաշվի առնելով նրանց ակնհայտ մեղսակցությունը թշնամական երկրների հետախուզական ծառայությունների հետ) երկրի զգայուն կենտրոնների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը և լրտեսությունը կիրառելով այդ երկրներում ապրող և այդ երկրների միջև տեղաշարժվող իրանցիների հնարավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ: