|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ ՊՆ-ում հաստատել են Մարտակերտի ադրբեջանցիմերի կողմից խաղաղ բնակչի սպանության փաստը:
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարության կողմից ուսումնասիրվում է դեպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասվում է ՊՆ տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին 13:15-ի շրջանում Մարտակերտի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել, որ քաղաքի մերձակայքում նռան այգում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակի հետեւանքով սպանվել է քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնվել էր 1966 թվականին):
Հարուցվել է քրեական գործ: