|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Սա խայտառակություն է, մեր կողմից էլ որևէ գործողություն մինչ այս պահը չկա, երբ պետք էր արագ արձագանքել կատարվածին»,- News.am-ին ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատագամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով այսօր Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձի զոհվելու փաստին։
«Կրակոցն ուղիղ սրտին է եղել, այսինքն` ուղիղ ուզել են սպանել մարդուն։ Մինչ այս ցանկանում էին վախեցնել մարդկանց, իսկ հիմա կոնկրետ ուզել են սպանել մարդուն, ով տրակտորով իր այգում աշխատում էր: Սրանով ուզում են խորացնել վախի մթնոլորտն Արցախում: Սա էլ կոչվում է «խաղաղ ժամանակ», սա էլ կոչվում է, որ իրավիճակը վերահսկվում է»,- ասել է նա:
Պատգամավորի խոսքով` իշխանությունները ոչինչ չեն անում, որ բնակիչների անվտանգությունը ապահովեն, մարդիկ չցանկանան լքել Արցախը: