|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ դեպի Հայաստան և Կովկասյան միջանցք Նորդուզի երթուղու խնդիրը կլուծվի, և որ տարածաշրջանի տարանցիկ քարտեզը շուտով ամբողջությամբ կփոխվի։ «Իրանի համար ոչ մի ճանապարհ չի փակ չի լինի»,- շեշտել է նա:
«Հատուկ առաջադրանքի շնորհիվ՝ ներկայացված նախարարների տեղակալների կողմից, Նարդուզով դեպի Հայաստան և Կովկասյան միջանցք երթուղու խնդիրը կլուծվի և շուտով տարածաշրջանի տրանզիտային քարտեզը ամբողջությամն կփոխվի»,- գրել է իրանցի նախարարը:
Նա հավելել է. «Նրանք, ովքեր այս հարցում ցուցաբերել են անխոհեմություն և խելահեղություն, պետք է իմանան, որ մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, իսկ նրանց հետևում քանդված կամուրջները վերանորոգելը հեշտ չէ»: