|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Զինվորականների տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-35 ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բաքվում: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում հեռարձակվող Elaph արաբական լրատվական կայքը՝ հղում անելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրի:
Այս անտեսանելի ինքնաթիռները կիրառվում են միջուկային օբյեկտների ռմբակոծման համար: Քանի որ Իսրայելը չունի անմիջական մուտք դեպի Իրան, դրանց տեղակայումը Բաքվում մեծ նշանակություն ունի:
Վերջին շաբաթներին, երբ Իրանում ուրանի հարստացումը հասել է 60%-ի, Իսրայելի հակաիրանական ակտիվությունը մեծացել է, ուստի Բաքուն օգտագործվում է որպես այդ նպատակներին հասնելու պլացդարմ:
Երկու երկրների հարաբերություններում վերջին երեք շաբաթվա ընթացքում լարվածությունը կարող է Իսրայելի համար այս բազան ստեղծելու սցենար լինել: