|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ:
Մեծ ջերմությամբ եմ հիշում իմ ուսումնառության տարիներին Վիգեն Չիտեչյանի մարդկային և դասախոսական որակները:
Խորին ցավակցություններս եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի մերձավորներին և հարազատներին, բոլոր այն մարդկանց, ովքեր պատիվ են ունեցել աշխատելու այդ հայրենանվեր և արհեստավարժ մարդու հետ», - նշել է Քոչարյանը:
Հիշեցնենք՝ երեկ Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ մահացել է Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի նախկին դեսպան Վիգեն Չիտեչյանը։