|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսված հանդիպման ժամանակ նախատեսում է քննարկել Կովկասում տիրող իրավիճակը։ Իրանցի դիվանագետի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:
«Լավրովի հետ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, - ասել է նա։ - Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»:
Իրանցի դիվանագետը, ամենայն հավանականությամբ, ակնարկում էր Սյունիքով հակառակորդին միջանցք տալու հավանականությունը, որը կվնասի ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շահերին: