|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի Ազգային ժողովն իր հերթական նիստերն է գումարել, որի օրակարգում ընդամենը 7 հարց է, որոնք վերաբերում են ֆինանսական համահարթեցմանը՝ սուբվենցիային, սոցփաթեթներում կատարվելիք փոփոխություններին, Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելուն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրելուն եւ այլն:
Մասնավորապես, օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն,
- «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: