|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալըինը:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Անկարայի՝ Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը «Ղարաբաղի օկուպացիան» էր:
«Այժմ, երբ այս խնդիրը լուծված է, իրականում խոչընդոտներ չկան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, միևնույն ժամանակ կան Ղարաբաղի հետ կապված որոշ հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն»,- ասել է նա:
Չլուծված հարցերի շարքում Էրդողանի խոսնակը նշել է խաղաղության պայմանագրի բացակայությունը: «Սա հարկավոր է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային: Եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, դա շատ լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության վրա»,- ասել է նա: