|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող հավակնորդների թիվն օրեցօր ավելանում է: Ի թիվս այլ թեկնածուների, Արագածոտնի մարզից ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվող թեկնածուների թվում է նաև Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով բազմիցս հայտնվել է բազմաթիվ աղմկահարույց իրադարձությունների էպիկենտրոնում:
Նաիրի Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ առաջադրվելու է: Նա անմիջապես հայտարարեց, որ խիստ զբաղված է և պատրաստ է պատասխանել միայն մեկ հարցի: Լսելով իր առաջադրմանը վերաբերող հարցը ՝ Սահակյանը հայտարարեց, որ ժողովուրդը շատ լավ է վերաբերվում իրեն և ցանկություն է հայտնել, որ ինքն առաջադրվի: Իսկ թե ինչպե՞ս է չափել ժողովրդի «ցանկությունը», չբացատրեց:
Սահակյանը նաև նշեց, որ իր թեկնածությունը դրել է և վստահ է, որ որևէ խոչընդոտի չի հանդիպելու: «Ի՞նչ խոչընդոտ»,- զարմացած արձագանքեց մեր հարցին. «Մեր երկրում խոչընդոտներ չկան»: