|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն երկխոսությունը երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո՝ ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: