|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պռոշյանից վերջին պատերազմում 20 զոհ եղավ։ Այսօր ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեությունը պռոշյանցիների հետ երթ է կազմակերպել Զորաց պանթեոն։ Այդտեղ նահատակված են նաեւ նրանք, ովքեր մասնակցել են Արցախի առաջին պատերազմին՝ Պետոն, Ազնավուրը, մյուսները։ Այս երթին ուղեկցում է 619-մետրանոց հայկական եռագույնը։ Այն աշխարհի ամենամեծ դրոշն է։ Այդ դրոշը հաստատում է այն խորհուրդը, որ մեր պայքարը ավարտված չէ․ Հայոց եռագույնը ամենուրեք պիտի ծածանվի, երկարի։ Դրոշի 619 խորհուրդն այն թիվը Արցախի հերոսների ապրած տարիների գումարն է, նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանի տարիքը,-Yerkir.am-ին Արցախի վերջին պատերազմում զոհված պռոշյանցիների հիշատակի երթի ժամանակ ասել է կինոռեժիսոր, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Սամվել Թադեւոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում