|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 22 498-ով՝ հասնելով 7 420 913-ի:
Բացարձակ արտահայտությամբ աճը առավելագույնն է դարձել օգոստոսի 8-ից ի վեր։ Հարաբերական արտահայտությամբ այն կազմել է 0,3 տոկոս։
Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 13 671-ով՝ հասնելով 6 604 604-ի։ Շտաբի տվյալների համաձայն՝ դուրս գրված հիվանդների թիվը նվազել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 89 տոկոսը:
Կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել է 805-ով՝ մեկ օր առաջ 822-ի փոխարեն՝ հասնելով 203 900 -ի: