|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է մոտ 7400-ով: Սա ռեկորդային ցուցանիշ է մարտից ի վեր: Նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ եւս մեկ անգամ երկրում համատարած «լոքդաուն» կարող է սահմանվել:
Հունգարիան էլ դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որը Շենգեն գոտու շրջանակում տեղաշարժի սահմանափակումների մեղմացումից հետո կրկին փակել է սահմանները՝ համավարակի տարածումը կանխելու համար: Սեպտեմբերի 1-ից օտարերկրացիների մուտքը Հունգարիա կարգելվի, եւ այդ սահմանափակումն առնվազն մեկ ամիս կգործի:
Նշենք նաեւ, որ Ադրբեջանում էլ թեեւ մեղմացրել են որոշ սահմանափակումներ, սակայն հատուկ կարանտինային ռեժիմը մեկ ամսով երկարացվել է: