|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի պատկերասրահի և Hamazkayin Artsakh office-ի նախաձեռնության և համագործակցության շնորհիվ կկայանա լուսանկարիչ David Ghahramanyan-ի ֆոտոցուցահանդեսը «ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԸ» խորագրով:
Ցուցահանդեսում ներկայացված են արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարները, որոնք խորհրդանշում են ցավը, խորտակված ճակատագրերը, ապրելու վճռականությունը, ապագայի հանդեպ հավատը և մեր ամուր տեսակը։
Ֆոտոցուցահանդեսի բացումը կլինի սեպտեմբերի 27-ին ժամը 19:00-ին և կտևի մինչև հոկտեմբերի 12-ը։
Մուտքն ազատ է։
Հավելենք, որ Դավիթ Ղահրամանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է մարտի թեժ կետերում, որի ընթացքում լուսանկարահանել է պատերազմի դրվագները: