|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի ձգողականության կետերն անթիվ են և մեծ մասամբ անհայտ ու չբացահայտված:
Հենց այդ ձգողականության կետերի՝ Արցախի պատմական ու բնական հուշարձանների ներկայացմանն է նվիրված երիտասարդ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի անհատական ցուցահանդեսը, որի բացումը կատարվեց «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում: Ցուցահանդեսը կրում է «Ձգողականության կետեր» խորագիրը:

Արցախի դրախտային բնությունն ու պատմամշակութային հուշարձանների միայն մի փոքր մասն է Դավիթը հասցրել անմահացնել: «Ցանկացա այս լուսանկարների միջոցով մարդկանց ծանոթացնել Արցախի այն ձգող վայրերին, կետերին, որոնցով կարելի է անվերջ հիանալ: Իմ նպատակը միայն գեղեցիկ լուսանկարներ ստանալը չէ, այլ ավելի շատ դրանք հանրությանը ներկայացնելը»,- ասել է Դավիթը:

Երիտասարդ դերասան, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը նաև այսպիսի կետերի մեջ է տեսնում Արցախյան հողում ապրելու և արարելու ձգող ուժը:
Տ. Աղաջանյան