|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է նոր սառը պատերազմի սանձազերծմանը: Միևնույն ժամանակ, մենք դեմ ենք միջուկային սպառնալիքի ցանկացած ձևի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր նիստում:
Նրա խոսքով` ռազմական ուժը պետք է լինի միայն վերջին միջոցը: «Մենք չպետք է ուժ գործադրենք` որպես պատասխան մեր տեսած բոլոր խնդիրների»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա ուշադրություն է հրավիրել ժամանակների մարտահրավերներին՝ նշելով, որ կլիմայի ճգնաժամի հաղթահարումը, կորոնավիրուսային համաճարակը և այս տասնամյակի մյուս մարտահրավերները կորոշեն մարդկության ապագան:
Բացի դրանից` Բայդենը խոստացել է իր խոսքի տերը լինել Իրանի հարցում: «Միացյալ Նահանգները կպահպանի իր խոսքը և թույլ չի տա, որ Իրանը դառնա միջուկային տերություն: Միացյալ Նահանգները կշարունակի նաև միջուկային գործարքին վերադառնալու դիվանագիտական ջանքերը»,- ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
Բայդենը հայտարարել է, որ աջակցում է անկախ հրեական պետությանը: Այս նպատակին հասնելու լավագույն միջոցը «երկու պետություն» սկզբունքն է, որոնցից մեկը կլինի ինքնիշխան Պաղեստինը: