|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությանը:
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ... Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում զարգացող իրադարձություններին: Ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի ամենակարևոր նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է, և երկիրը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը` երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման համար Կովկասյան տարածաշրջանում»,- ասվում է զեկույցում:
Ղարիբաշվիլին նաև նշել է Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ Էրդողանի հատուկ ջանքերը:
Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը գաղտնի բացահայտումներ էր արել, ըստ որոնց` ՀՀ վարչապետը Ղարիբաշվիլիի միջոցով Փաշինյանւը ցանկացել է կապի դուրս գալ Էրդողանի հետ։