|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Անկախության 30-ամյակը Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշել է առաջնագծում։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկանում է, որ վերջինիս նախաձեռնությամբ կարևոր պոստերից մեկում փոխվել և նախորդից ավելի բարձր տեղադրվել է հայկական դրոշը։
«Բարձունքում ծածանվող եռագույնը հույսով ու հավատով լցրեց բնակիչների սրտերը։ Խորհրդանշական այս օրը բոլորի փափագն էր հաղթանակած երկրում կրկին ծածանել հայոց եռագույնը»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։